Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

գաբրիել.սարգսյան

Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնությունում զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը:

Եզրափակչում չեխ Դավիդ Նավարային 2-0 հաշվով պարտության մատնած Ալեքսեյ Սարանան հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Շախմատիստները նախ մասնակցեցին որակավորման երկու փուլի՝ յուրաքանչյուրում անցկացնելով 8-ական պարտիա: Այդ փուլերի արդյունքներով 14 լավագույններն ու անհատապես հրավիրված Անիշ Գիրին և Դավիդ Նավարան վիճակահանությամբ բաժանվելով զույգերի, նոկաուտ համակարգով վիճարկեցին մեդալները:

Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչում 1,5-0,5 հաշվով հաղթեց Վիկտոր Միխալևսկուն, ապա հաջորդ փուլում պարտության մատնեց Վինսենտ Կեյմերին (2-1): Կիսաեզրափակչում Գաբրիելը 2 պարտիաներում էլ զիջեց Դավիդ Նավարային:

Սերգեյ Մովսեսյանն էլ հասավ մինչև կիսաեզրափակիչ: Առաջին երկու փուլերում նա պայքարից դուրս մղեց Վիկտոր Գազիկին (1,5-0,5) և Գեորգ Մեյերին (2-1), իսկ ահա կիսաեզրափակչում արմագեդոնում պարտվեց Եվրոպայի չեմպիոն հռչակված Ալեքսեյ Սարանային:

Այսպիսով, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը 3-րդ տեղի համար պայքարում վիճարկեցին բրոնզե մեդալը: Հաջողությունն ուղեկցեց Գաբրիելին, որը շահեց արագ շախմատի 2 պարտիաներն էլ: