Ամեն բան կախված է միայն Աստծուց և մարդկանց զգոնությունից. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, թե «օրեցօր կրկնապատկվող մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»: Գրառումը՝ ստորև.

«Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար և տնտեսական քաոս:

Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն. աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» և հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:

Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ և մահեր:

Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:

Այլևս ամեն բան կախված է միայն Աստծուց և մարդկանց զգոնությունից:

Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարևան Վրաստանին և պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարե»լ: