Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

կորոնա

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այս պահին մեկ հոգու վարակման մասին տվյալներ ունեմ, նա ղեկավար կազմից չէ։ Վարակված աշխատակցի շփման շրջանակն արդեն պարզված է և մեկուսացված»,- նշել է Կարապետյանը և հավելել, որ տվյալ աշխատակիցը Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից չէ։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանին կից մի քանի կառույցում նույնպես կան վարակված անձինք։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որոնցից 3 427-ն առողջացել է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 368 պացիենտ: Հիվանդության բռնկումից ի վեր երկրում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 59 917 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 158 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 56 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։