Վրաստանում տաքսու վարորդների համար դիմակ կրելը պարտադիր կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

վրաստան.տաքսու վարորդներ

Վրաստանում տաքսու վարորդների համար դիմակ կրելը պարտադիր կդառնա: Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով, եթե օրենքն ընդունվի, դիմակ չկրելու դեպքում այլ քաղաքացիների նման տաքսու վարորդները ևս կտուգանվեն: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Փոխնախարարի խոսքով, տուգանքները կվերաբերեն ոչ միայն տաքսիների վարորդներին, այլև բոլոր այն քաղաքացիներին ևս, ովքեր հանրային վայրերում դիմակ չեն կրում:

Նշենք՝ տաքսիներից օգտվելու կարգից ելնելով, ուղևորին արգելվում է նստել դիմացի նստատեղում, բացի այդ վարորդն իրավունք չունի 2-ից ավելի ուղևոր փոխադրել:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը սկսում է աշխատել մի օրինագծի վրա, որով քաղաքացիները պարտադիր դիմակ կկրեն հանրային վայրերում: Օրենքը խախտողները կտուգանվեն: