Հայ տղամարդը Skype-ով «օրենքով գողեր» է նշանակել՝ փորձելով այդ կերպ աշխատել մեծ գումարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

հասարակական

Հայ տղամարդը, հաշվի առնելով բանտային թեմաների վերաբերյալ հաճախորդների հետաքրքրությունը , Telegram-ի և Skype-ի միջոցով «օրենքով գողեր» է նշանակել: Այդ տարբերակով նա փորձել է գումարներ աշխատել: Այս մասին գրում է Вести-Узбекистан-ը, փոխանցում է Korrespondent-ը:

Հաղորդվում է, որ տղամարդու ծառայություններն էժան չեն եղել, սակայն ունեցել են պահանջարկ:

52-ամյա տղամարդն իր տան նկուղը վերածել է բանտախցի։ Հարազատնեը ձևացել են գլխավոր հերոսի բանտախցի ընկերներ, իսկ նա ներկայացել է բանտախցում գտնվող քրեական հեղինակություն՝ առաջարկելով իր ծառայությունները:

«Ընդամենը» 100 դոլարով նա մարդուն հանդիսավոր կերպով հայտարարում էր «լավ տղա», 500 դոլարով «ձգտող, որ փորձում է հանցավոր աշխարհի գաղափարախոսությունը հասկանալ:

200-ից 700 դոլար արժեր ծառայությունը, եթե ինչ-որ մեկը պետք է հայտարարվի «ստոր» կամ «առնետ»:

Ամենաթանկ ծառայությունն «օրենքով գողի» թագադրությունն էր: Այդ ծառայությունն արժեր 5000 եվրո:

Լրագրողները պարզել են, որ խարդախ տղամարդու զոհն ամենահաճախը դարձել են Ղրիմի, Հյուսիսային Կովկասի և Կուբանի դեռահասներն ու տաքսու վարորդները: