Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

տեսչական մարմիններ. ստուգումներ

Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով: Այդ մասին ասվում է Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: