Հայտնաբերվել են ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Մայիսի 25-ին և 27-ին Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին:
Մայիսի 25-ին՝ ժամը 19-ի սահմանում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Երկու օր անց՝ ժամը 3.40-ին, նույն պահակետում պարեկայինները ստուգեցին Իջևանի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը, նախորդի պես, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք` հետագա ստուգումների համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: