Հայկական զորախումբը հունիսի 24-ին Մոսկվայում կծածանի ՀՀ և Թամանյան դիվիզիայի դրոշները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

հասարակական

Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ՀՀ ԶՈւ-ից կմասնակցի մեկ շարասյուն՝ 75 զինծառայողից բաղկացած։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Շարասյունն իր հետ կտանի ՀՀ դրոշը և Թամանյան դիվիզիայի եռակի շքանշանակիր մարտական դրոշը», - նշեց խոսնակը։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։

Սոնա Գրիգորյան