ՊՆ-ում մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

ՊՆ

Հունիսի 1-ին 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում» և «Վաշտը հարձակման ընթացքում» թեմաներով:

Զորավարժության նպատակն էր պաշտպանության կազմակերպման ու մարտի վարման ընթացքում մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, անձնակազմի դաշտային վարժվածության, բարոյահոգեբանական ու ֆիզիկական պատրաստության ամրապնդումը: