8 անախտանիշ հիվանդներից 6-ին տեղափոխել ենք հիվանդանոց, երկու ֆրոնտով ենք աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

Հունիս ամիսն ամենածանրն է լինելու։ Այն քննության ամիս է։ Մենք, երևի թե, կկարողանանք հասկանալ՝ համաճարակի պիկի ինչ-որ աստիճանի, թե նվազման ենք հասել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավար Արտակ Ջումայանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում համաճարակի տարածման տեմպն անհանգստացնող է, բայց աշխարհում բարձր ցուցանիշ չունենք, թեև և՛ տոկոսային հարաբերությամբ, և՛ բացարձակ թվերով աճ կա։

Ըստ Ջումայանի՝ մեկ շաբաթում տներում ինքնամեկուսացված 8 անախտանիշ հիվանդներից 6-ին տեղափոխել են հիվանդանոց։ Վերջիններիս մոտ բարդություններ են առաջացել։ Տանը բուժում ստացող երկու հիվանդներն իրենց նորմալ են զգում, բացասական դինամիկա չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։