Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

անդրեյ

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան' 1 դեպք: Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների եւ ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը։