Այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

․

Եկեք ֆիքսենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անահիտ Կարապետյանը։

«Եկեք ֆիքսենք, որ այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում...

Կարիք չկա նման շոու պարոն Վարչապետ...

Առողջություն բոլոր-բոլորին

Վարագույր

Հ. Գ. Գլորիայի ղեկավարին չեմ արդարացնում, մեքենաները ավելացնել է պետք։ Գրառման հիմքում այն է, որ վարչապետի կողմից թիրախավորելը սխալ է»,- գրել է Կարապետյանը։