«Աչքներս լույս, իհարկե, բայց...». Փաշինյանը Վանաձորի ծննդատնից լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Վանաձորից և կից գրառում արել. «Հենց հիմա՝ Վանաձորի ծննդատան բակում: Աչքներս լույս, իհարկե, բախտավոր բալիկ լինի: Բայց պապիկ-տատիկների կյանքը ինչո՞ւ ենք վտանգում: Մանավանդ որ Վանաձորում մի քանի տասնյակ նոր դեպք ունենք»:

Նշենք, որ վարչապետը պարբերաբար հակահամաճարակային կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակ: