«Արժևորում եմ մեր ջերմ հարաբերությունը». նախագահը շնորհավորել է Կատարի էմիրի ծննդյան տոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին:

«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ բազմոլորտ համագործակցության զարգացման գործում,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ -Մեծապես արժևորում եմ մեր ջերմ հարաբերություններն ու անձնական բարեկամությունը։

Վերահաստատում եմ ժամանակակից աշխարհի փոփոխություններին և պահանջներին համահունչ երկկողմ հարաբերությունների խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ մեր պատրաստակամությունը»:

Նախագահ Սարգսյանը Կատարի էմիրին մաղթե­լ է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։

Տեսանյութեր

Live

Լրահոս