Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել․ դեպքերի ընդհանուր թիվը 800 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News         

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է հաստատվել: Հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ` stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 800 դեպք: Առողջացել է ևս 6 մարդ, ապաքինված քաղաքացիների թիվը  640 է:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 2424 քաղաքացի։

Տեսանյութեր

Live

Լրահոս