Ոստիկանության անձնակազմը պիտի եռապատկվի. վարչապետը օրինախախտների լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

լուսանկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պարետատան կանոնները խախտած ՀՀ քաղաքացիների լուսանկարներ հրապարակել: Դեպքերն ինչպես Երևանից են՝ Կոմիտասի պողոտա, «Արմենիա» ԲԿ, «Էվոկա» բանկ, «Ամերիա» բանկ, Շենգավիթի «Հայփոստ», 132-րդ դպրոցի տոնական միջոցառում, այսպես էլ մարզերից՝ Մարտունի, Վանաձոր, Գյումրի, Արթիկ:

«Եկեք ուսումնասիրենք և որոշենք, ո՞ր ուղղությամբ հատուկ ջոկատ ուղարկենք»,-լուսանկարներից մեկին կից գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև 75Ա երթուղային տրանսպորտի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել. «Հենց հիմա. այս ամենը ուժային ձևով կառավարելու համար ոստիկանության անձնակազմը պետք է եռապատկվի»: