Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

հասարակական

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն (նախկին զինվորական):

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: 

հասարակական

Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

«Արտադրության առաջին փուլում  AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում ՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ  փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայիով»,- պատմել է Գարդիենկոն: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտել է, որ գործարարնի հզորությունը թույլ է տալիս  ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեսանյութեր

Live

Լրահոս