Այվազովսկու «Նեապոլիտանյան ծոց» կտավն առցանց աճուրդում վաճառվել է 2,89 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

մշակույթ

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանյան ծոցը» կտավը Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 2,295 մլն ֆունտ ստերլինգով (2,89 մլն դոլար): Այդ մասին հաղորդվում է աճուրդի տան կայքում, փոխանցում է РиаНовости-ն:

Աշխատանքը գնահատվում էր 800 հազարից 1,2 մլն ֆունտ ստերլինգ, սակայն վաճառվել է մոտ երկու անգամ ավելի թանկ:

Sotheby's-ի աճուրդում ներկայացվել են նաև Կոնստանտին Մակովսկու, Ալեքսեյ Սավրասովի, Նիկոլայ Ռերիխի, Պյոտր Կոնչալովսկու, Ալեքսանդր Գերասիմովի և մի շարք այլ ռուս նկարիչների աշխատանքները: Ընդհանուր առմամբ, աշխատանքները 5,6 միլիոն ֆունտ ստերլինգի (7 միլիոն դոլար) եկամուտ են ապահովել:

Նշենք, որ աճուրդն առցանց էր: Այն անցկացվել էր մայիսի 26-ից մինչ հունիսի 2-ը: