«Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի շրջանակում հավաքագրվել է 376, 000 դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

կորոնավիրուս

Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս․ թ․ հունիսի 3-ի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 376,000 ԱՄՆ դոլար, որից 230,000 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներինվստահության և շարունակական աջակցության համար։

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230,000 ԱՄՆ դոլար աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան ցույց է տալիս դրամական նվիրատվությունների աշխարհագրությունն առ 31.05.2020։

1