Դեռևս անհայտ պատճառով «ՎԱԶ 2107»-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

վթար

Հունիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները՝ ավտոմեքենայի սեփականատեր Դրաստամատ Մ.-ի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև մարել են կրակն ու փակել գազաբալոնի փականն ու կատարել հովացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ 

վթար
1