2 օրում 24 ժամով կասեցվել է Արարատում և Արմավիրում 44 տնտեսվարողի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

կորոնավիրուս

        

Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։  

Կասեցված տնտեսվարողների շարքում է նաև արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերով արձանագրված հիմնական խախտումներն են ախտահանման նորմերի չպահպանում, փակվող աղբամանների բացակայություն, որոշ դեպքերում աշխատողները չեն կրում դիմակ և ձեռնոց, համապատասխան գրանցամատյանները թերի են վարվում, այցելուների ջերմաչափում չի իրականացվում։

Արմավիրի և Արարատի մարզերում ԱԱՏՄ տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում` խախտումների դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները խստացվում են։