Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերն անցելեն 160 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News       

կորոնավիրուս

  

Իրանում  հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 3134-ով։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է։ Մահվան 70 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ մահացել է 8012 մարդ։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի հանրապետության դեսպանատունը։

Ծանր վիճակում է գտնվում 2557 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 2129-ով։ Ընդհանուր՝ թիվը 125 հազար 206 է։

Մինչ այժմ թեստավորվել է 997 հազար 9 անձ։