Լեհաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

լեհաստան.նախագահական ընտրություններ

Լեհաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին: Այդ մասին հունիսի 3-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետության Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Էլժբետա Վիտեկը, փոխանցում է ТАСС-ը:

«Ես կցանկանայի, որ մրցակցությունը լինի ազնիվ, և հունիսի 28-ին մենք կարողանանք քվեարկել և ընտրել Լեհաստանի նախագահին՝ առաջին փուլով, իսկ եթե ոչ, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը, որպեսզի մինչև օգոստոսի 6-ը ունենանք պետության նոր ղեկավար»,- նշել է նա:

Նշենք, որ ավելի վաղ, համաճարակի և ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև քաղաքական վեճերի պատճառով իշխանությունները չկարողացան ժամանակին կազմակերպել ընտրություններ, քվեարկությունը չկայացավ:

Ներկայումս նախագահի պաշտոնին է հավակնում 10 թեկնածու, նրանց պայքարում է նաև գործող նախագահ Անջեյ Դուդան: