Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

հասարակական
«Երկիր մեդիայի» հաղորդմամբ՝ մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյան ծնվել է Երևանում՝ 1957 թվականին։ 1978-ին ավարտել է Հայաստանի Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։

1999-2003 եղել է ՀՀ ԱԺ նախագահ։ 2003-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի պաշտոնը։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաաշտոնից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:

Ստացել է պարգևներ և կոչումներ՝

-ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)
-ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)
-Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։