Խարդախության համար մեղադրվողներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News       

ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 16.15-ին, Կենտրոնական բաժին է ներկայացել 26-ամյա Նարեկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 11.15-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 31-ամյա Գագիկ Ա.-ն, որը մայիսի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է Մաշտոցի բաժին: