Հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՀԱՊԿ

ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհուրդը հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով նիստ կանցկացնի։

Նիստի ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսային իրավիճակում միջազգային, հավաքական և ազգային անվտանգության ապահովման արդիական հարցեր:

ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի մասնակիցները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել «կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին»:

Բացի այդ, Խորհրդի անդամները կքննարկեն ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման հարցը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Խորհրդի անդամներին կզեկուցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2019 թվականի նոյեմբերի նիստի արդյունքները:

Խորհրդի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, Սերբիայից, Աֆղանստանից, Ռուսաստանից և Բելառուսից ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդները, ՀԱՊԿ և ՀԱՊԿ ԽՎ-ի քարտուղարությունների ներկայացուցիչները:

Հայաստանից նիստին կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Ալեն Սիմոնյանը։