4-րդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՀՀ.ՊՆ

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ:

ՀՀ.ՊՆ

Մարտական հրաձգությամբ անցկացված վարժանքների շրջանակում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը: