Գեղարքունիքի մի շարք համայնքներում խոշոր բռնկումներ են եղել, ստիպված եղանք փակել․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Գեղարքունիքի մարզը համաճարակի հիմնական օջախներից մեկն է։ Վարակն ակտիվ տեմպով զարգանում է։ 570 թիվը շատ ահագնացող է։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է մարզպետ Գնել Սանոսյանը։ 

Նրա հաղորդմամբ՝ գրանցված դեպքեր կան 30-ից ավելի համայնքներում։ Մարզում ընդանուր առմամբ կա 570 վարակակիր, որոնցից 256-ը՝ առողջացած, 222-ը՝ բուժումը շարունակում են տանը և 80 բնակիչ՝ հիվանդանոցներում։ Մահացածների թիվը 12-ն է։  

Մարզպետը համաձայն է դիտարկմանը, որ մարզը համարվում է համաճարակի հիմնական օջախներից մեկը, թեև այստեղ դրա տարածումն ամենաուշն է սկսվել։  

Սանոսյանի խոսքով՝ մի շարք համայնքներում եղել են խոշոր բռնկումներ, ինչն էլ բերել է նրան, որ վիրուսն այսքան արագ տեմպերով տարածվել է։ 

«Ստիպված եղանք մի շարք համայնքներ փակել։ Մարզում ունեցանք թաղման արարողությանների հետ կապված միջադեպեր, երբ վարակը տարածվեց դրանից հետո։ Հիմա մի այդպիսի օջախ ունենք Ձորագյուղ համայնքում, որտեղ վարակակիրների թիվն անցնում է 40-ը»,- տեղեկացրել է մարզպետը։

Ըստ նրա՝ հոգեհացի արարությունները գրեթե վերացել են, բայց և այնպես մարդիկ հավաքվում են գերեզմանոցներում իրարից հեռու, էլի գնում են հուղարկավորության տներ։

Մարզպետն առայժմ խուսափել է գնահատական տալ, թե որ կառույցն է թերացել և ով է մեղավոր ստեղծված վիճակի համար, միաժամանակ ընդգծել է, որ որոշ լրատվամիջոցների և հանրության շրջանակների հաջողվում է մարդկանց մեջ տարածել թյուր տեղեկություններ, թե վարակ չկա, հորինված է, և, ցավոք, մարդկանց բավականին մեծ շրջանակ հավատում է դրան։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս