Արցախի բուժհիմնարկներն ախտահանվել են, օգտագործվել է 1 %-անոց քլորամին Բ-ի լուծույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

1

Ելնելով ստեղծված համաճարակաբանական իրավիճակից՝ առողջապահության նախարարի հանձնարարականով հունիսի 3-ից Արցախի բոլոր բուժհիմնարկների շենքերում և տարածքներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:

Կիրառվել են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի՝ 1% խտությամբ քլորամին Բ-ի լուծույթով:

Կանխարգելիչ ախտահանումը կատարվում է անկախ հիվանդության առկայությունից: Նպատակն է՝ ոչնչացնել արտաքին միջավայրում կուտակված հիվանդության հարուցիչները:

1
1