Երևանում երիտասարդ աղջիկն ու տղան այրում են աղբամանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրառում կատարել․

«Քրեական օրենսգիրք, Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Տվյալ դեպքով ոստիկանությունը արդեն հայնտաբերել է աղբամանները վառողներին, որոնք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախապատրաստվում են նյութեր»,-գրել է Կուբատյանը։