ԱՄՆ-ում վիճակը վերահսկելի չէ, Թրամփը պատրաստ է բանակն օգտագործել կարգուկանոնի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Մեկ շաբաթ է ԱՄՆ-ում անկարգությունները շարունակվում են։ Թե՛ տեղական, թե՛ ֆեդերալ իշխանությունները ստիպված են եղել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Կան նահանգներ և քաղաքներ, որտեղ արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել, պարեկային ժամ սահմանվել։ Բնակիչները ստիպված զենքը ձեռքն են վերցրել իրենց գույքն ու բիզնեսը պաշտպանելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Նկատենք, Նահանգներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի, բռնությունների ալիք է բարձրացրել։ Նրա մահվան համար ցուցարարները մեղադրում են ոստիկաններին։ Ոստիկաններից մեկը ծնկով նրան սեղմել էր գետնին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում՝ չնայած գետնին սեղմված Ֆլոյդն ասում էր, թե չի կարողանում շնչել։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրքերը հանդարտեցնելու համար բանակ մտցնի և կարգուկանոն հաստատի երկրում։
Սարգսյանը կարծում է, որ իրավիճակը բավականին լարված է, թե երբ կհանդարտվի, հայտնի չէ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս