Դիմակը պարտադիր է լինելու բնակելի տարածքից դուրս հանրային բոլոր բաց տարածքներում․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»։ Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նաև հայտնել է, որ դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Տեսանյութեր

Live

Լրահոս