Ա՛յ ցավդ տանեմ, խաբելու բան չունեմ, խի՞ ես տուգանում․ ոստիկանները խախտումներ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News 

Համաճարակային օրերին ոստիկանության աշխատանքը սկվսում է վաղ առավոտից, իրականացվում Երևանի տարբեր փողոցներում։ Այս անգամ ոստիկանության աշխատակիցներն իրենց գործողություններն իրականացրել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։

Հասարակական տրանսպորտում, տաքսիներում և մարդատար մեքենաներում դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ, հակահամաճարակային կանոնների պահպանումն էլ ստուգում է ոստիկանությունը, քաղաքացին պարտադիր տուգանվում է, եթե խախտել է սահմանված կանոնները։ 

Աջափնյակում իրականացված գործողությունների արդյունքում մի քանի վարչական իրավախախտումներ արձանագրվեցին, քաղաքացիները տուգանվեցին 10 հազար դրամով։ 

Պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ․ սրանք այն հիմնական կոչերն են, որոնք օրեր շարունակ հնչում են փողոցներով շրջող ոստիկանության մեքենաներից։ 

Նոր կորոնավիրուսային համավարակը դեռևս չի նահանջում։ Հայաստանում վերջին օրերին գրանցվում են կորոնավիրուսի հաստատված և մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշներ։ 24News-ը, շրջելով ոստիկանության աշխատակիցների հետ, պարզեց նաև, որ չնայած ստեղծված իրավիճակին, համաճարակային այս օրերին շարունակվում են բանկերի դիմաց հերթերի և մարդկային տարբեր կուտակումների դեպքերը, ինչին ականատես եղանք Դավթաշեն վարչական շրջանում։

Տեսանյութեր

Live

Լրահոս