Իրականությունից կտրված իշխանությունը. որտեղից է գալիս այդ խնդիրը. Դանիել Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Thumbnail

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրականությունից կտրված իշխանությունը. որտեղից է գալիս այդ խնդիրը

Նիկոլ Փաշինյանը նոր է հասկանում այն դաժան իրողությունը, որը տիրում է հանրապետությունում: Լավ է, որ վերջապես պատկերացրել է: Բայց սա նշանակում է, որ իշխանությունը կտրված է իրականությունից:

Հանրային իշխանության ներկայացուցիչների՝ իրականությունից կտրվելու մեղավորը հենց իրենք՝ պաշտոնյաներն են: Ես պաշտոնյա չեմ, բայց իրականության զգացումը չկորցնելու համար պարբերաբար իջնում եմ մեր բակ ու շփվում մարդկանց հետ: Հաճախ իրականությունը հասկանալու համար պետք է գնալ մարզեր, խուլ տեղեր:

Պատերազմի ժամանակ գեներալները իրականությունը պատկերացնելու համար պարբերաբար գալիս են առաջնագիծ ու շփվում զինվորների հետ, անձամբ հեռադիտակով նայում են հակառակորդին ու զննում տեխնիկան, պատկերացնում ճանապարհների վիճակը:

Իհարկե, կան մարմիններ, որոնք այդ իրականությունը պետք է զեկուցեն պետության ղեկավարներին: Ինչպես ցանկացած այլ կառույց, այդ մարմինները ևս պատշաճ չեն աշխատում Հայաստանում:

Բայց նույնիսկ եթե պատշաճ աշխատեին, միևնույնն է, իրավիճակը պատկերացնելու համար պետք է դուրս գալ կաբինետից ու գնալ, սեփական աչքերով տեսնել, որպեսզի հնարավոր լինի նաև գնահատել համապատասխան մարմինների զեկույցները և դրանց հիման վրա քանակական էքստրապոլացիա անել արդեն տեսած պատկերացումները:

Ես միշտ վստահ էի, որ ի տարբերություն Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանը չի կտրվում «կորոնավիրուսային» իրականությունից: Բայց այսօր Փաշինյանը, ըստ էության, պնդեց հակառակը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս