Վնասի չափը՝ 2,4 մլրդ դրամ. Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը խորհրդարան է ներկայացրել 2019թ. գործունեության հաշվետվությունը: Ըստ հաշվետվության՝ 2019թ. Հաշվեքննիչ պալատի կողմից իրավապահ մարմիններին է ուղարկվել 24 գործ, որոնցից 21-ը՝ դատախազություն, մեկը՝ Ազգային անվտանգության ծառայություն, մեկը՝ Հատուկ քննչական ծառայություն և ևս մեկը՝ Պետական վերահսկողական ծառայություն:

Այս նյութերով հարուցված քրեական գործերով հաշվարկված վնասի չափը կազմում է 2,4 մլրդ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: