Mercedes ավտոքարշակը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Հովիկ Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոքարշակով Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։