Վրաստանում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել․ վարակման դեպքերը 801-ն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

կորոնավիրուս

Վրաստանում հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված Stopcov.ge հատուկ կայքը։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 801 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 644:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։

Կարանտինի ռեժիմում է մնում 2424 քաղաքացի։