Վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի ղեկավարը հունիսի 5-24-ը արձակուրդում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

հրամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարուշ Դավթյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2020 թվականի հունիսի 5-24-ը ներառյալ:

2. Գարուշ Դավթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին կփոխարինի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վաչե Քալաշյանը»,-ասված է որոշման մեջ: