Ժամանակավոր անաշխատունակության նպաստների օրենքում փոփոխությունների նախագիծը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

հասարակական

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու քվեարկության ժամանակ դեմ քվեարկեց նախագծին, որը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր։

Երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ կառավարությունն առաջարկել է մի քանի օր դադար վերցնել՝  նախագծի մասով հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ կատարելու համար:

Դեռ առաջին ընթերցման ժամանակ իշխանական պատգամավորները զարմանք արտհայտեցին առ այն, որ կառավարության ներկայացուցիչը կոչ է անում ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից։

Ընդդիմությունը դեմ արտահայտվեց կառավարության որոշմանը։

Նշենք, որ Զեյնալյանի հորդորով նախագիծը տեղափոխվեց առաջարկների փուլ։