Համաքաղաքացին այցելել էր թոշակառու կնոջը և բացահայտ հափշտակել հեռախոսն ու 43000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

ձերբ

Հունիսի 3-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, իր բնակարան այցելած համաքաղաքացին, օգտվելով իր վատառողջ լինելու հանգամանքից, վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը, 43.000 դրամ ու դիմել փախուստի:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները հունիսի 4-ին՝ ժամը 00.10-ին, 53-ամյա տղամարդուն հայտնաբերել և բերման են ենթարկել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, հափշտակած հեռախոսը և փողը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: