Վարչապետը շարունակում է օրինախախտ քաղաքացիների լուսանկարներ հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շարունակում է լուսանկարներ հրապարակել Երևանից և մարզերից: Այսօր արդեն վարչապետը հրապարակում է ոչ միայն քաղաքացիների կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման, այլև օրինակելի դեպքերը:

Կան նաև լուսանկարներ, որոնցում սոցիալական հեռավորությունը պահելու համար գծանշումներ արված են, սակայն հասարակությունը չի պահպանում կանոնները: Փաշինյանն այդպիսի մի լուսանկար է հրապարակվել Վանաձորից:

«ACBA բանկ, Վանաձոր. գծանշում կա, բայց միայն նկարվելու համար»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը:

Մեկ այլ հրապարակման մեջ քաղաքապետարանի մոտ հավաքված, սոցիալական հեռավորության համար արած գծանշումներն անտեսող քաղաքացիներն են: Լուսանկարին կից վարչապետը գրել է. «Երևանի քաղաքապետարան. մեկ պատուհան, միասնական վիրուս»։

Ավելի ուշ քաղաքապետարանի մասով Փաշինյանը ևս մեկ լուսանկար է հրապարակել և կից գրել. «Քաղաքապետարանի մեկ պատուհանում իրավիճակը կարգավորվեց»:

Կան նաև օրինապահ քաղաքացիների լուսանկարներ: Դրանցից մեկը Աշտարակում է:

«Աշտարակ «Յունիբանկ». պատասխանատու մոտեցում»,-լուսանկարին կից գրել է Փաշինյանը։