Վերջին զանգից՝ վերջին պար. եթե մատների արանքով եք նայում, կձեռնարկենք ամենախիստ միջոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

կգմսն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին զանգից՝ վերջին պար։

Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մայիսի 25-ին Վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։