Առողջապահական համակարգն արդեն փլուզվում է, ինչն այսօր անուղղակիորեն արձանագրեց Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News   

Ղազինյան

   

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Առողջապահական համակարգն արդեն փլուզվում է, ինչն այսօր անուղղակիորեն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակում է, որ վարակակիրներին արդեն սկսելու են սորտավորել՝ որոշել թե ով պետք է ապրի, իսկ ոչ։ Չնայած որ իշխանության կողմից մահվան դատապարտած մարդիկ կարող էին փրկվել, եթե նրանց տրամադրվեր պատշաճ որակի բուժում։

Ունենք երկու հնարավոր պատասխանատու. Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար, պոռոտախոս, մեծամիտ ու անգրագետ թիմը, կամ ժողովուրդը։

Հարկ է ընդգծել, որ մինչ այժմ «ժողովուրդ» ասելով միշտ հասկացվել է Նիկոլ Փաշինյանի դեմքը, ով իրեն մշտապես նույնականացրել է «ժողովրդի» հետ։

Հիմա հարց. ո՞վ է պատասխանատու արձանագրված և առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների և առողջապահական համակարգի փլուզման համար. Նիկոլ Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»: