Հայկ Չոբանյանը մոտ 2 շաբաթ առաջ է թեստավորվել, մեկուսացման մասին լուրը կեղծ է. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

չոբանյան

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Այդ մասին տեղեկանում ենք տեղեկատվական ստուգման կենտրոնից:

Աղբյուրը գրում է. «Կայքը մասնավորապես նշել էր. «... օդում կախված լուրերի համաձայն՝ Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ տարածվող լուրը կեղծ է։

Հայկ Չոբանյանը աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։

Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։