ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News          

ՊՆ

Սպառազինության և ռազմական տեխնիկայի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ին 2-րդ զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են տանկի և հետևակի մարտական մեքենայի վարման և գործնական հրաձգության պարապմունքներ։

Տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում անցկացված մեքենավարման ընթացքում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, կատարվել է  գործնական հրաձգություն՝ միջին և խոշոր տրամաչափի զենքերից: