Օլիմպիական խաղերը հնարավոր է պարզեցված տարբերակով անցկացվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News   

օլիմպիական խաղեր

Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերը հնարավոր է պարզեցված տարբերակով անցկացվեն:  Նախատեսվում է, որ խաղերի հետ կապված որոշ միջոցառումներ պարզեցնելուց բացի նվազեցնել նաև հանդիսականների թիվը։

Մարզիկների ելումուտն էլ օլիմպիական ավան կարող է կրճատվել:

Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը հայտնի դարձավ մարտի 24-ին։ Նախատեսվում է, որ Խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կպահպանի Տոկիո-2020 անվանումը։