Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

իդլիբ

Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Ռուսական կողմից պարեկային ծառայության ժամանակ օգտագործվել է БТР-82А  և  «Тигр» զրահամեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։