Այսուհետ 2 հատը 200 դրամով եռաշետ դիմակներ կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News

դիմակ

Կառավարությունը տեղեկացնում է, որ այսուհետ պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։ Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող 50 տաղավարներում:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվանից դիմակներ կարող եք ձեռք բերել նաև այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով»,-գրել էր նա: