Մեսսին մարզումների ընթացքում վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News         

Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի»-ի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին մարզումների ժամանակ վնասվածք է ստացել։

Արգենտինացի հարձակվողի վերականգնման համար կպահանջվի 10 օր։

Լա լիգան կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել է մարտի 12-ին։ Նախատեսվում է, որ հանդիպումներ կմեկնարկեն հունիսի 11-ին, առանց դադարի։