Պատրաստվում են պարետատանն առաջարկել կասեցնել թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

հասարակական

ՀՀ կրթության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպքի հետևանքով, փակվել է մանկապարտեզում տվյալ երեխայի հետ շփում ունեցած երեխայի խումբը։

«Երեխան շփում է ունեցել խմբի 15 երեխայի հետ։ Այդ երեխաներն այս պահին տանն են, մեկուսացված են, շփված դաստիարակները նույնպես։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն Կրթության տեսչական մարմինն այսօր է ստուգում իրականացրել և պատրաստվում է պարետատանն առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը, թե ինչքան ժամանակով, առայժմ հայտնի չէ»,- նշված է հաղորդագրությունում: